-
01.04.2015|
12:58
Հետխորհրդային տարիների ծանր տասնամյակները կարծես հետևում են մնացել: Խորհրդային ժամանակների հետ զուգահեռ անցկացնելու, բացթողումների մեղքը անցումային շրջանի վրա բարդելու սովորույթը տեղի է տալիս: Զրույցներն արդեն ավելի շատ նոր շրջանի` մեր օրերի մասին են: ՈՒնենք այն, ինչ ունենք:
-
01.04.2015|
11:15
Խաչատուր Իսկանդարյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա ապրիլի 1-ին, ժամը 12:00-14:00-ն, Հայաստանի նկարիչների միության շենքում (հասցե` Աբովյան 16): Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքայինպանթեոնում:
-
31.03.2015|
14:34
Մարտի 29-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Լեհաստանում՝ Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի 19-րդ փառատոնի շրջանակներում ղեկավարել է Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Մենակատար՝ Լետիցիա Մորենո (ջութակ)։
-
31.03.2015|
14:02
Հնագույն հայկական երաժշտության «Տաղարան» համույթի ծրագրերում նորովի մատուցմամբ հնչում են հոգևոր, ժողովրդական, ազգային-հայրենասիրական երգեր և մեղեդիներ:
-
30.03.2015|
16:16
Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակը սահմանված էր 14 անվանակարգում: Լավագույնները հայտնի են: Մրցանակ չշնորհվեց «Լավագույն պիես» անվանակարգում: Կարծես մեկ անգամ ևս հիշեցնելով դրամատուրգների և բեմադրիչների միջև առկա տարաձայնությունն առ այն՝ չե՞ն ստեղծվում բեմադրության արժանի գործեր, թե՞ մեր ռեժիսորները «մոտ չեն գնում» ժամանակակիցներին:
-
30.03.2015|
12:21
ՀՀ մշակույթի նախարարության և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ մայիսի 17-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կկայանա Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի համերգ-ներկայացումը` Գյումրու Վ. Աճեմյանի և Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնների մասնակցությամբ:
-
29.03.2015|
20:05
Մեսչյանականները ստորագրահավաք են անցկացնում, որ Արթուր Մեսչյանը մենահամերգով հանդես գա ու իրենք մասնակցեն համերգին: Ավելին, յուրաքանչյուր ոք պետք է 50 ստորագրություն հավաքի երկու շաբաթվա ընթացքում:
-
28.03.2015|
11:59
Իտալիայում մշակութային ժառանգության պահպանման հատուկջոկատայինները գտել են Պաբլո Պիկասոյի կտավը, որ կորած էր 1912-ից, երբ փորձել են երկրից դուրս բերել:
-
28.03.2015|
11:35
Լավագույն երիտասարդ դերասանուհիներն են` Սիրանուշ Լազյանը («Գիշեր Երզնկայի վրա» (Երիտասարդ Ալիս, Ավա), Պատանի հանդիսատեսի թատրոն) և Անի Ղազարյանը («Լյու-Բոֆ» (Երիտասարդ կին, ծեր կին, երեխա) Համազգային թատրոն):
-
27.03.2015|
11:09
«Հայրիկ Մուրադյան» մշակութային հասարակական կազմակերպության ջանքերով առաջիկա 6 ամիսների ընթացքում Գավառ, Եղեգնաձոր, Արմավիր, Գյումրի, Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքներում շուրջ 700 հայ պատանիներ և երիտասարդներ մասնակցելու են իրենց նախնիների մշակույթի մասին իրազեկող միջոցառում-դասընթացների, սովորելու են ազգային երգն ու պարը։